ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աղետի գոտին՝ «քաղաքական կապիտալ» գեներացնելու միջոց

Աղետի գոտին՝ «քաղաքական կապիտալ» գեներացնելու միջոց
29.03.2025 | 09:30

Սպիտակի երկրաշարժից անցել է 37 տարի, բայց աղետի գոտին վերականգնելու` տնակները բնակարաններով փոխարինելու թեման դեռ թույլ է տալիս «քաղաքական կապիտալ» գեներացնել Գյումրիում:

Բա 37 տարվա ընթացքում բազմաթիվ դիվանային գեներալներ ու օդիոզ օլիգարխիկներ գեներացրած Հայաստանը մի՞թե չէր կարող այդ հարցը լուծել. իհարկե, կարող էր. կամք ու ցանկություն չի եղել: Մի անգամ փորձել են լուծել, ընդ որում`բավականին հաջող ու մեծամասամբ լուծել են, բայց ոչ շատ խիստ վերահսկողության պարագայում ամբողջությամբ չի լուծվել: Ինչևէ, դա չի բացառում այն, որ 37 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու խոստումը արդեն իսկ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՄՈԹ է:

Ու ընդհանրապես, եթե ուզում եք Երևանից բացի այլ քաղաքներ էլ զարգանան, մեկական նախարարություն տեղափոխեք մարզկենտրոններ, տեսեք «թռիչքաձև աճը» որն է, հակառակ դեպքում, Երևանը վերջնականապես վերածվելու է ասֆալտ-բետոնե ճարտարապետական մուտանտի, իսկ մարզային քաղաքները դառնալու են լքված քաղաքներ:

Մնացածը լոլոներ են:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 5563

Մեկնաբանություններ